Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երբ մի ամբողջ ժողովրդի ապագան որոշում են Քաջ Նազարներն ու Ձախորդ Փանոսները

Երբ մի ամբողջ ժողովրդի ապագան որոշում են Քաջ Նազարներն ու Ձախորդ Փանոսները
21.08.2024 | 11:01

Պատահական չէ, որ Քաջ Նազարի և Ձախորդ Փանոսի կերպարները մեզնում այդպիսի բյուրեղացման են հասել։

Դրա համար պետք է լիներ շատ լուրջ սոցիալական հիմք՝ պատահական ու ոչնչով աչքի չընկնող մարդկանց իշխանությունը ձեռք գցելու և ամեն քայլափոխին անմիտ ձախորդությունների մեջ ընկնող մարդկանց տեսքով։

Մի դեպքում վախկոտ անբանն է նստում հիմար մարդկանց գլխին, մյուսում էլ նույն անճարակ հիմարությունները ծնում են ձախորդություններ։

Ցավոք, լինում են այնպիսի ճակատագրական բնույթի պատմական ժամանակաշրջաններ, երբ մարդկանց ու մի ամբողջ ժողովրդի ապագան որոշում են Քաջ Նազարներն ու Ձախորդ Փանոսները։

Բայց լինում են նաև այնպիսի քիչ հավանական դեպքեր, երբ Քաջ Նազարն ու Ձախորդ Փանոսը միավորվում են մի անձի մեջ։

Ու դա՝ ոչ միայն թույլ ու անճարակ ժողովուրդների մոտ։

Ժողովուրդը նման իրավիճակը բնութագրում է հետևյալ տեսքով. «Շները կռվում են, աղքատի բախտը բացվում է»։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3364

Մեկնաբանություններ